Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Դիտարկվում է Մահրեզի տարբերակը

Դիտարկվում է Մահրեզի տարբերակը
14.07.2017 | 11:21

Ֆուտբոլասերը հարկավ տեղյակ է, որ նոր մրցաշրջանում «Ռոմայի» արդեն նախկին ներկայացուցիչ Մոհամեդ Սալահը հանդես է գալու անգլիական «Լիվերպուլում»: Նրան համարժեք փոխարինող գտնելու որոնումներում իտալական «գայլերը» կենտրոնացել են Ռիյադ Մահրեզի թեկնածության վրա: Դեռևս անգլիական «Լեստերը» ներկայացնող սույն մարզիկի համար իտալացիները պատրաստ են 30 միլիոն եվրոյի զոհողության: Տարօրինակն այն է, որ ֆուտբոլիստին իրենց կազմում պահելու համար «աղվեսները» պատրաստ են 50-միլիոնանոց գործարքի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ